среда, 25 апреля 2018 г.

Ճամփորդություն-հյուրախաղ դեպի Բոլնիս




Երբ ստացա ընկեր Նելլիի առաջարկը. շատ ոգևորվեցի: Այդ առաջարկը ինձ հնարաորություն տվեց հասկանալու, որ խմբում իմ կարևորագույն դերն ունեմ: Խմբի հետ շատ համերգներ էի ունեցել, բայց ճամփորդությունը առաջինն էր: Երկարատև ճանապարհից հետո հասանք հյուրընկալ Բոլնիս: Ծանոթացանք մեր վրաց ընկերների հետ: Քանի որ արդեն ուշ էր, որոշեցինք շփվել ընկերների հետ և ծանոթանալ հյուրատանը:
Ճամփորդության ամենասիրելի հատվածը միջավայրի հետ ծանոթությունն էր: Բոլոր ճամփորդությունների ժամանակ ընկերներ եմ ձեռք բերում, շատ մարդկանց հետ եմ ծանոթանում: Այս մեկն էլ բացառություն չէր, ինձ շատ դուր եկավ նրանց ընկերական, ջերմ շփումը մեզ հետ: Առաջին օրը շուտ քնեցինք, որովհետև հաջորդ օրը շատ ծանրաբեռնված էր լինելու: Իմ սովորության համաձայն շատ շուտ արթնացա, ինչը լավ հնարավորություն էր զբոսնելու դրսում: Բոլնիսը շատ գեղեցիկ, հետաքրքիր քաղաք էր ինձ համար: Եթե հնարավորություն ունենայի, ողջ օրը կքայլեի քաղաքով: Այնտեղ. վստահ եմ, շատ լավ, հետաքրքիր վայրեր կգտնեի։ Բայց ժամանակը արագ էր անցնում: Համերգից առաջ պետք է այցելեինք մոտ գտնվող դպրոցներ: Հաճախ մեկ է, թե ուր ես գնում, կարևորը միջավայն էր. բոլոր տեղերում մարդիկ ժպտում էին մեզ, ուրախ և սրտաբաց դիմավորում, ծանոթացնում դպրոցի, դպրոցի պատմության հետ: Նաև այցելեցինք մանկապարտեզ: Փոքրիկները մեզ համար գեղեցիկ, զվարճալի երգեր էին պատրաստել: Մանկապարտեզից հետո գնացինք Բոլնիսի Հայկական դպրոցը, որտեղ մեզ մեծ համերգ էր սպասվում, ցավոք շատ քիչ ժամանակ ունեինք։ Վրաստանում ամենահարազատ վայրը երևի Հայկական դպրոցն էր: Բոլորը ուզում էին հայերի հետ շփում ունենալ, բոլորի աչքերում կարոտ զգացի հայրենիքի նկատմամբ: Հայկական դպրոցում իրենց նախկին տնօրենի յոթանասունամյակն էր, որին էլ նվիրված էր համերգը: Տնօրենը նրանց դպրոցը քառասուն հինգ տարուց ավելի էր ղեկավարել: Այնտեղից շտապեցինք գործիքները դասավորելու, և րոպեներ հետո սկսվեց սպասված և բոլորիս համար կարևոր համերգը:
Համերգը ինձ շատ բան տվեց, զգացի, թե ինչքան հնարավորություններ ունենք մենք առաջ քայլելու: ՀԱմերգի ավարտից հետո հոգնած վերադարձանք հյուրատուն: Երեխաների հետ սկսեցինք խաղալ, թեյ խմել և ուրախ ժամեր անցկացրինք բոլորով: Հաջորդ օրը ուղևորվեցինք Խաչեն գյուղ՝ սկզբում Ղազարոս Աղայանի տուն թանգարան, հետո եկեղեցի: Անգամ վրացիներից մի քանիսը այդ ժամանակ իմացան, որ Աղայանի տուն-թանգարանը գտնվում է Խաչենում: Լսեցինք մի փոքր հատված Աղայանի կյանքից, այնտեղ մի գիրք կար, որի մեջ այցելողները իրենց կարծիքն էին գրում: Պատմեցինք մեր տպավորությունները և քիչ հետո ներքևում փոքրիկ համերգ նվիրեցինք Աղայանին, պարեցինք, երգեցինք, նվագեցինք և գնացինք եկեղեցի: Եկեղեցին շատ հետաքրքիր նկարներ ուներ ներսում, որոնք իրենց պատմություններն ունեին: Այնտեղից միանգամից մեկնեցինք հիասքանչ Թիֆլիս: Քայլեցինք Թիֆլիսում, սակայն եղանակը շատ սառն էր: Բոլորս միասին նկարվեցինք զբոսայգում և գնացինք կամրջի մոտ: Թիֆլիսի կամուրջն ինձ համար շատ գեղեցիկ տեղերից մեկն է: Շատ հիանալի տեսարան է վերևից երևում՝ մանավանդ երեկոյան: Միայն թե եղանակը շատ ցուրտ էր: Նաև այցելեցինք այնտեղի եկեղեցին և շուտ վերադարձանք հյուրատուն՝ տաքանալու: Ժամեր անց մեր շատ սիրելի ընկեր Լուսինեի ծննդյան օրն էր: Քանի որ վերջին գիշերն էր, վրաց ընկերների հետ նշեցինք և՛ մեր ընկերությունը, և՛ ընկեր Լուսինեի ծննդյան օրը: Պարեցինք, մրցեցինք իրար հետ, նվագեցինք, երգեցինք, և արդեն ժամանակն էր քնելու: Հաջորդ օրը վրացիները մեզ տարան քայլելու մի հիասքանչ տեղ, որից հետո ուղևորվեցինք դեպի Երևան:












   














 

Լուսանկարները՝ Միքայել Առաքելյանի

Комментариев нет:

Отправить комментарий