среда, 7 марта 2018 г.

Մեծ հավատի նախերգանքը

Հայոց թագավոր Աբգարը, ուղարկել էր Հռոմ Անանին և իր երկու իշխաններին ,պետական գործերով, իսկ հետո նրանք գնացին Երուսաղեմ Քրիստոսին տեսնելու նպատակով:Նրանք տեսան Քրիստոսին և հիացած վերադարձան պատմելու նրա մասին.
-Թագավոր, Քրիստոսը կատարում է հրաշքներ, անգամ մահացածներին է կյանք տալիս:Նա աստված է:
Հարևանները չէին հավատում նրան, չարաչար հալածում էին:
Աբգարը դա լսելով ասում է.

-Նա կամ Աստված է կամ Աստծո որդի, սովորական մարդը չի կարող այդպիսի բաներ անել, ով չնդունի Քրիստոսին նրան մահ կսպառնա:Կանչել Դպիր-ին:Պետք է նամակ գրել Քրիստոսին:
Ներկայացավ Դպիրը, գրիչի և թղթի հետ.
-Գրիր
«Հիսուս ես Աբգարս ողջունում եմ քեզ, լսել եմ, որ կույրերին տեսնել ես տալիս, հաշմանդամներին քայլել ես տալիս, երկարատև հիվանդություններ ունեցող մարդկանց բուժում ես և կենդանացնում ես անմեղներին:Խնդրում եմ արի և բուժիր ինձ, իմ հարևանները բողոքում են և ասում են, որ կչարչարեն քեզ, բայց իմ քաղաքը կհերիքի մեզ երկուսիս»
Նամակը տանողները տեսան Քրիստոսին Երուսաղեմում, նա չեկավ, բայց նամակ գրեց Աբգարին,«Ով ինձ տեսնում է, չի հավատում իսկ ով չի տեսնում հավատում է: Այդպես է գրված իմ մասին, ես կուղարկեմ քեզ մոտ իմ աշակերտներից մեկին, որպեսզի նա քեզ բուժի»
Հայաստան եկավ Քրիստոսի առաքյալներից մեկը` Թադեոսը:Նա եկել էր բժշկելու և քարոզելու: Աբգարը ասում է.
-Սա Հիսուսի առաքյալն է ներս թողեք:
Նա այնպես մտավ, որ Աբգարի երեսին տեսիլք երևաց, այդ հրաշքը չտեսան իշխանները:
-Դու Հիսուսի աշակերտն ես, որին Հիսուսը խոստացել էր ուղարկել ինձ բուժելու համար:
Թադեոսը պատասխանում է.
-Եթե հավատս Հիսուս Քրիստոսին, քո սրտի ուզածները կկատարվեն:
-Ես հավատացի նրան և նրա զորությանը: Ուստի զորքերս ուղարկեցի որպեսզի, կոտորեն նրա խաչող հրեքներին, եթե Հռոմեացիները չարգելեին դա:
Թադեոսը ամբողջ քաղաքով քարոզում էր քրիստոնեությունը: Բոլորը նրան հավատացին, մկրտվեցինև բժշկվեցին, ամենաառաջինը Աբգարը: Ամեն ոչ քրիստոնեական իր ոչնչացվում էր:Ոչ ոք իր կամքին հակառակ չէր դառնում Քրիստոնյա, բայց հավատացյալների թիվը ամեն օր ավելանում էր: Երբ Աբգարը մահացավ, նրա երկիրը բաժանվեց երկու մասի, երկուսն էլ կառավարում էին նրա որդիները և նրանցից ոչ մեկ քրիստոնեությանը համաձայնություն չտվեցին:Նրանք նույնիսկ սպանում էին առաքյալներին:

Комментариев нет:

Отправить комментарий