суббота, 19 мая 2018 г.

Քիմիա

Մայիսի 14-18-ի նախագծային ուսուցման ստուգատես 2018

<<Մետաղների  քիմիական  հատկությունները>>
Փորձերի  համար  անհրաժեշտ  են   նատրիում, կալցիում, մագնեզիում, ցինկ, երկաթ, աղաթթու,
հայտանյութ  ֆենոլֆտալեին, պղնձարջասպի  լուծույթ:
Լաբորատոր  փորձ 1.  <<Հրավառություն>>՝ մագնեզիումի  ժապավենի  այրումը:Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը:
Mg+O2= 2MgO

среда, 9 мая 2018 г.

Անառակ որդու վերադարձը

Մի մարդ երկու որդին ուներ: Մի օր որդիներից կրտսերը եկավ հոր մոտ ու ասաց, որ արդեն ինքը չափահաս է և ցանկանում է տեսնել աշխարհը, թող հայրը բաժանի իր ունեցվածքը և տա նրան: Սկզբում հայրը տխուր էր, չէր ցանկանում, որ իր տղան գնար: Բայց մի օր, կանչեց որդիներին ու իր ունեցվածքը բաժանեց տղաների միջև: Կրտսեր տղան վերցրեց ամեն ինչ և գնաց ուրիշ երկիր:

среда, 25 апреля 2018 г.

Ճամփորդություն-հյուրախաղ դեպի Բոլնիս




Երբ ստացա ընկեր Նելլիի առաջարկը. շատ ոգևորվեցի: Այդ առաջարկը ինձ հնարաորություն տվեց հասկանալու, որ խմբում իմ կարևորագույն դերն ունեմ: Խմբի հետ շատ համերգներ էի ունեցել, բայց ճամփորդությունը առաջինն էր: Երկարատև ճանապարհից հետո հասանք հյուրընկալ Բոլնիս: Ծանոթացանք մեր վրաց ընկերների հետ: Քանի որ արդեն ուշ էր, որոշեցինք շփվել ընկերների հետ և ծանոթանալ հյուրատանը:

среда, 18 апреля 2018 г.

Մեդեա

Հին Հունաստանոմ ճանաչված հերոս էր Յասոնը։ Նա իր  <<Արգո>> նավով հասավ Կողքիս և բերեց ոսկե գեղմը, որին չէր տիրանա, եթե չօգներ կախարդուհի Մեդեան։  Գեղեցկուհին Յասոնին տեսնելով սիրահարվեց նրան։ 
   Յասոնը և Մեդեան ամուսնացան և բնակություն հաստատեցին Կորնթոս քաղաքում։ Նրանք երկու գեղեցիկ զավակ ունեցան։

пятница, 16 марта 2018 г.

Քիմիա

Անհատական-հետազոտական աշխատանք

Թունավոր նյութերը օդում

Մթնոլորտի աղտոտումը, թունա
վոր նյութերը օդում:


Օդի աղտոտման աղբյունրեը:

Տանը, օդը աղտոտող թունավոր գազերը, թուրավոր հեղունկերը և թուավոր ծանր մետաղները:

среда, 7 марта 2018 г.

Մեծ հավատի նախերգանքը

Հայոց թագավոր Աբգարը, ուղարկել էր Հռոմ Անանին և իր երկու իշխաններին ,պետական գործերով, իսկ հետո նրանք գնացին Երուսաղեմ Քրիստոսին տեսնելու նպատակով:Նրանք տեսան Քրիստոսին և հիացած վերադարձան պատմելու նրա մասին.
-Թագավոր, Քրիստոսը կատարում է հրաշքներ, անգամ մահացածներին է կյանք տալիս:Նա աստված է:
Հարևանները չէին հավատում նրան, չարաչար հալածում էին:
Աբգարը դա լսելով ասում է.

понедельник, 5 марта 2018 г.

Ամփոփիչ թեստ-3

1.    Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց 
զանգվածային  բաժնի  նվազման.        
  1)  ածխաջրերջուրսպիտակուցներճարպեր
          2)  սպիտակուցներջուրճարպերածխաջրեր
          3)  սպիտակուցներածխաջրերջուրճարպեր
          4 ջուրսպիտակուցներճարպերածխաջրեր
2.  Սովորական պայմաններում  ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր
        1)  կալիումի ֆտորիդ,  յոդ,  ջուր
        2)  հելիումսոդա,  կավիճ, ազոտ
        3)  ջրածինածխաթթու  գազ,  թթվածին
        4)  կարմիր ֆոսֆոր,  օզոնբրոմ 

среда, 28 февраля 2018 г.

Արտավազդ և Կլեոպատրա



Մ. թ. ա.  37 թ.-ին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը արշավանք կազմակերպեց պարթևների դեմ: Նա շատ ուժեղ,  արնախում և փառասեր էր: Պարթևներից պարտություն կրելով Անտոնիոսը ողջ մնացած զորքի հետ խուճապահար հասավ Հայաստան և Արտավազդից օթևան խնդրեց: Եթե Հայոց թագավորը լիներ հմուտ դիվանագետ, մի լավ դաս կտար Անտոնոսին, սակայն նա ապաստան տվեց և կերակրեց նրանց: Անտոնիոսը մեղադրեց թագավորին իր պարտության մեջ՝ անվանելով պարթևապաշտ, ինչին արքան պատասխանեց.

среда, 21 февраля 2018 г.

Ջրհորի մոտ

Համաշխարհային Առաջին պատերազմի տարիներին Ավստրայում, շաբաթից ավելի կռվում էինք, մեկ մենք էինք վրա տալիս, մեկ ավստացիները, բայց միշտ այնպես էր լինում, որ դիրքերը պահում էինք։ Պատերազմը պատերազմ, ծառավը խեղտում էր։ Մեկ-մեկ տակառով ջուր էին բերում, բայց բոլոր զիվորների  համար տակառով ջուրը հերիք չէր լինում։ Ջուր սկսեցին չբերել, և մնացինք առանց ջուր։ Մեր և ավստրացիների միջև մի ջրհոր կար։ Սակայն ոչ ոք համարձակություն չուներ, որպեսզի երևար ավստրացիների աչքին։ Հանկարծ կնկատեն շարժում և առանց մտածելու կկրակեն։

воскресенье, 18 февраля 2018 г.

Քիմիա



Փետրվարին   իրականացվելու  է « Ոչ մետաղներ»-ից  3  նախագիծ «Կարևորագույն  քիմիական  տարրերը »  ուսումնասիրելու  համար .

Նախագիծ 1
Համար մեկ տարրը Տիեզեքում` Ջրածին: 
Տիեզերքում կա միլիարդավոր աստեղ, իսկ աստղերի հիմնական բաղադրամասը ջրածինն է: Ու եթե ջրածինը արդեն պակասում է, ապա աստղը մահանում է: 

среда, 14 февраля 2018 г.

Մխիթարյան հայրերի որդեգիրը

1816թ. դեկտեմբերի 1-ին մի նավակ լողում էր դեպի ծովախորշ, որը գտնվում էր Վենետիկի հարավային կողմում: Նա կղզու վրա տեսավ մի շինություն, և նրան թվաց, որ դա մի ազնվականի պալատ է: Նա կանգնեցրեց նավակը և իջավ։ Տղան հիանում էր այն տեսարանով, որը իր առջև էր բացվել: Նա կշարունակեր վայելել, եթե մի  կոշտ, հաստ և կոպիտ ձայն չխանգարեր նրան ասաց.

среда, 7 февраля 2018 г.

Զղջում

Ձմռան մի գիշեր էր: Վեդիի գյուղերից մեկում մի որսորդի էին հյուր ընկալել: Որսորդը տխուր մի մարդ էր: Այտը կապած: Հյուրասիրվելուց հետո նրանից հարցրեցին, թե ինչ է պատահել նրա երեսին: Տանտերը միանգամից հանեց դեմքի վիրակապը: Նրա աչքը չկար: Դրա տեղը միայն երևում էին ոսկորները: Անհարմար լռությունը շեղելու համար տանտերը սկսեց խոսել: Նա պատմում էր որ, որսորդություն շատ էր սիրում և մի օր հրացանը ձեռքին վազում էր աղվեսի հետևից: Ու հանկարծ նա ընկավ մի փոսի մեջ: Շատ էր տանջվում, ցանկանում էր դուրս գալ այդ փոսից, բայց չկարողացավ: Նա շարունակում էր պատմել, որ այդ փոսի մեջ օձ նկատեց: Օձ չէր, այլ մի վիշապ էր: Վախից քարացել էր:

понедельник, 5 февраля 2018 г.

Դանկոյի սիրտը


Դարեր շարունակ ուժեղ և համարձակ մարդիկ  ապրում էին մի տափաստանում ։ Խավարչտին անտառը շրջապատում էր ամբողջ տափաստանը, իսկ չորրորդ կողմում տափաստանն էր։ Մի անգամ տափաստանից եկած տարբեր ցեղեր հայտնվեցին, գրավելով տափաստանը ամբողջովին, և քաջ մարդկանց դուրս արեցին իրենց բնակավայրից։ Քշեցին նրանց խավարաչտին անտառներ, որտեղ բոլոր ծառեռի ճյուղերը հյուսված էին։ Անտառը շատ մութ էր և ճահիճներով պատված, մարդկային պայմաններ չէին ինչպես հասկացաք։ Այդպես գարշելիության մեջ՝ կարոտ լույսին և մաքուր օդին ,անգործությունից ամեն օր չգիտեին ինչ անել,  միայն օր ու գիշեր մտածում էին, թե ինչպես դուրս գալ այս դժոխքային անտառից։ Մի օր էլ այնքան են հոգնում այդ վիճակից, որ ինչ որ մեկը առաջարկում է․